ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Կիևը պատասխանեց Աննա-Էրատոյի այցին

Կիևը պատասխանեց Աննա-Էրատոյի այցին
09.09.2023 | 20:13

Բոլոր ժողովուրդները և երկրները զզվում են քծնող, անինքանսեր, դավաճան և ցինիկ ղեկավարներից և դրանց կողակիցներից:

Կիևը սատարելով Բաքվին և դատապարտելով Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները փաստացի պատասխանեց Աննա-Էրատոյի Կիև կատարած այցին, որտեղ Նիկոլի անինքանասեր կնիԳը պպզել էր զոհված երեխաների ոգեկոչման արարողության ժամանակ, հանդիպել էր Զելենսկուն և դրա կնոջը, 1050 գաջեթ էր նվիրել ուկրաինացի դպրոցականներին, իր գրառուներով ու տեղադրած նկարներով բացահայտ սատարում էր Կիևին:

ՈՒ սա այն պարագայում, երբ Կիևը վերջին 30 տարում չի թաքցրել իր հակահայկական քաղաքկանությունը, իսկ 44-օրյա պատերազմից հետո ընդհանրապես դարձել է Բաքվի ամենամոտ գործընկերը:

Աննա-Էրատոյի այցից հետո Կիևում կարող էին, ինչպես շատերը, չարձագանքել Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, բայց ո՛չ, արձագանքեցին ու ցույց տվեցին, որ թքած ունեն կապիտուլյանտ, թուրքի դեմ ծնկած Նիկոլի էլ, դրա կնոջ վրա էլ...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ